A
A
Արմեն Աշոտյանը կրեատիվ հարցադրումներ է ուզում
Այսօր ԱԺ-ում Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջեւ փորքրիկ լեզվակռիվ եղավ: ԱԺ-ն քննարկում էր Սերժ Սարգսյանի ներկայացրած 30 մլն դոլար արժողությամբ վարկային կրթական համաձայնագիրը: Տիգրան Ուրիխանյանը նախարարին հարց ուղղեց. «Հնարավո՞ր է, թե ոչ»: Նախարարը փորձեց նրան պատասխանել հումորով՝ ասելով, թե հույս ուներ՝ ամառային արձակուրդներից հետո պարոն Ուրիխանյանն ավելի կրեատիվ հարցադրումներ կաներ ու չէր հիշի նախկին վարչապետին ուղղած իր ձեւակերպումները: «Հարգանքով ձեր հանդեպ, սակայն ամեն անգամ ինչ-որ բան եք ուզում հիշեցնել ինձ անցյալից: Մինչդեռ, ես շատ կոնկրետ հարց եմ տալիս ու առանց կրեատիվներ փնտրելու խնդրում եմ պատասխանեք»,- արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը: