Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ ինքնասպան է լինում

Հասարակություն
2596677831cd0cf83f75067ab137994a

Ամեն տարի ավելի քան 800.000 մարդ մահանում է ինքնասպանությունից, յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների եւ պատերազմների հետեւանքով միասին վերցրած զոհերի թիվը: 2012թ. տվյալներով, աշխարհում 30-49 տարեկանների շրջանում ինքնասպանությունը մահվան հինգերերդ պատճառն է, իսկ 15-29 տարեկանների շրջանում՝ երկրորդը: Չափահաս մարդկանց շրջանում ինքնասպանության 20 փորձից մեկն ունենում է մահվան ելք: Ընդհանուր մահացության ցանկում ինքնասպանությունը կազմում է 1,4 տոկոս եւ 15-րդն է մահվան պատճառներում: Հոգեկան խանգարումները, մասնավորապես` դեպրեսիան, ալկոհոլամոլությունը բավական մեծ ռիսկի գործոն են Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Ասիական երկրներում ավելի նշանակալի գործոն է իմպուլսիվությունը: Ինքնասպանության բերող գործոնները համալիր են՝ հոգեբանական, սոցիալական, կենսաբանական, մշակութային եւ շրջակա միջավայրով պայմանավորված: 2003 թվականից Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի կողմից սեպտեմբերի 10-ը հայտարարված է ինքնասպանությունների կանխարգելման օր: 2014 ի կարգախոսն է ‘Suicide Prevention: One World Connected.’ «Ինքնասպանության կանխարգելում. Հաղորդակցվող աշխարհ»։ Նպատակն է ցուց տալ, թե հաղորդակցումը որքան կարեւոր է ինքնասպանությունների կանխարգելման գործում: Ինքնասպանությունների 75 տոկոսը բաժին է ընկնում աղքատ երկրներին։ Միեւնույն ժամանակ` Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ցուցանիշներն ամենավատն են Եվրոպական երկրներում։ Նույնն է նաեւ ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: Ներկայումս ինքնասպանության ամենամեծ տարածվածություն ունեցող երկիրը Գայանան է (Հարավային Ամերիկա) 2-րդ եւ 3-րդ տեղերում Հյուսիսային եւ Հարավային Կորեաներն են։