A
A
Ստեփան Դեմիրճյանը` Մարտի մեկի մասին (տեսանյութ)
Ո՞վ է պատասխան տալու 2008 թ. Մարտի 1-ին 10 զոհերի համար եւ ով է հավատում, որ դա չի կարող բացահայտվել։ Այսօր այս հարցն ԱԺ ամբիոնից բարձրացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ընտրված եւ ազնիվ իշխանություն։ Միաժամանակ նա անդրադարձավ Վերահսկիչ պալատի զեկույցին՝ նշելով, որ այն ցույց տվեց, թե ինչպես է թալանվում բյուջեն։ Մանրամասները՝ տեսանյութում։