Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարեւ, Ռոբ». ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
rob

«Հակահարված» արթ խմբի բողոքի հերթական ակցիան տեղի ունեցավ Ազգային ժողովի առջեւ՝ «Բարեւ, Ռոբ» գրությամբ պաստառով։ «Հակահարված»-ի տղաները չմեկնաբանեցին գրությունը, միայն նշեցին, որ սա իրենց հերթական խաղաղ ակցիան է։ Մի քանի րոպե անց Ազգային ժողովի անվտանգության ղեկավարը դուրս եկավ եւ ոչ միայն պատռեց խաղաղ ակցիայի մասնակիցների փակցրած պաստառը, այլ նաեւ խոչընդոտեց «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը՝ խլելով տեսանկարահանող սարքը եւ գցելով գետնին։ Սա «Հակահարված» խմբի ԱԺ-ի մոտ անցկացրած՝ թվով հինգերորդ ակցիան էր։ Հիշեցնենք, որ «Պրիվետ Ռոբ»-ի համար քաղաքացուն սպանած՝ Կուկու մականունով թիկնապահ Աղամալ Հարությունյանը, դատապարտվել էր ընդամենը պայմանական ազատազրկման։