Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորին ինքնասպանության հասցնելու գործով ձերբակալվել է շարքային. Փաստինֆո

Հասարակություն
b9e1ba2cb67635af1aac4bc7ecec8a13

Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով, կամ հալածելով, կամ ծեծելով, կամ այլ բռնի գործողություններ կատարելով) ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում