A
A
Ադրբեջանցի գերին նամակ է փոխանցել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները շաբաթ օրը հանդիպել են ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարված Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուին: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Հասմիկ Գալստյանը, ադրբեջանցի գերին ընկերության աշխատակիցների միջոցով նամակ է փոխանցել իր հարազատներին։ Զրույցի այլ մանրամասներ նա չհայտնեց։ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն այժմ գտնվում է ԼՂՀ-ում։