Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ լավ ա, մեռնեմ Հայաստանիս ջանին» yerkir.am (տեսանյութ)

Քաղաքականություն
41d5a2bf9d4667380adc54d7db2e91a2

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կես ժամ տեւողությամբ ՀՀԿ ԳՄ նիստից հետո սկսվեց ՀՀԿ Խորհրդի նիստը` արդեն կառավարությաննիստերի դահլիճում: Թե ինչու է ՀՀԿ-ն Խրոհրդի նիստը կառավարության շենքում անցկացվում, ոչ պաշտոնապես բացատրվեց` խորհրդի անդամների շատ լինելով եւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում չտեղավորվելու հանգամանքով: Թե ինչ կքննարկվի և ինչ հայտարարություններ կհնչեն ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերից հետո, պարզ կլինի ավելի ուշ: ՀԿ Խորհրդի նիստից առաջ մի փոքր գինովցած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, չանսալով իր թիկնապահի հորդորներին, խոսեց լրագրողների հետ: Ըստ Աշոտ Աղաբաբյանի, Հայաստանի վիճակը լավ կլինի այն դեպքում, եթե լրագրողները ձևակերպեն իրավիճակն այնպես, ինչպես կա, այլ ոչ այնպես, ինչպես իրենք են ուզում տեսնել:

ՀՀԿ Խորհրդի այսօրվա նիստին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: Նրան ակնհայտորեն դուր չեկավ, երբ լրագրողները սկսեցին տեսա-լուսանկարահանել, երբ իջավ մեքենայից: «Կարո՞ղ ա գիտեք` հոլիվուդյան աստղ եմ»,-հայտարարեց եւ մտավ շենք: Մանրամասները` yerkir.am կայքում: