Եզդիների համար ՀՀ-ն ամենաանվտանգն է
Վերջին մեկ շաբաթում Իրաքի եզդիների վիճակը գնալով ավելի է վատանում, եզդիները գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, ով եւս մեկ անգամ դիմեց գերտերություններին, որպեսզի աջակցեն Իրաքի եզդիներին. «Դիմում ենք ԱՄՆ–ին, թող շարունակի ավելի ակտիվ կերպով օգնել եզդիներին, քանի որ իսլամիստների նպատակը եզդիներին ոչնչացնելով չի սահմանափակվի, նրանց բուն նպատակը իսլամական պետություն ստեղծելն է։ Մենք խոսում ենք մարդու իրավունքներից, բայց այսօր չենք տեսնում որ այդ կառույցը գործի, ինչո՞ւ ձայն չեն հանում»։ Ազիզ Թամոյանը նշեց, որ 2300 կին հիմա գերության մեջ է։ 300–ին տարել Սիրիա եւ վաճառել։ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը հավելեց, որ Իրաքի եզդիներից շատերը ցանկություն ունեն գալ Հայաստան, քանի որ նրանց համար ամենաանվտանգ տարածքը Հայաստանն է։