Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երեխաները՝ աշխարհի ամենաերջանիկների թվում. Սիվիլնեթ

Հասարակություն
92a8c434ce126fe66c1c59567077b733

Բրիտանական «Երեխաների հասարակություն» բարեգործական կազմակերպության վերջին ուսումնասիրության համաձայն՝ Մակեդոնիայի երեխաները աշխարհում ամենաերջանիկն են: Մակեդոնիային հաջորդում են Նիդեռլանդները, Հայաստանը, Գրենլանդիան և Իսլանդիան: Ռուսաստանը 19-րդ տեղում է, մինչդեռ Թուրքիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Իտալիան և Լեհաստանը եզրափակում են ցուցակը.այսպիսով այս երկրների երեխաները ամենատխուրն են (համապատասխանաբար): «Լավ մանկության զեկույց 2014» անունը կրող զեկույցը հիմնված է 39 երկրի շուրջ 50 հազ. երեխաների հարցման վրա և անցկացվել է Յորքի համալսարանի հետ համատեղ: Փաստաթուղթը վկայում է, որ ուսումնասիրությունը դարձել է երեխաների բարեկեցության վերաբերյալ ամենալայնածավալ համաշխարհային ծրագրերից մեկը: Երեխաներին խնդրել են գնահատել իրենց բարեկեցությունը՝ հիմնվելով ընտանիքի, փողի և ունեցվածքի, ապագայի, առողջության, ընկերների, արտաքին տեսքի և դպրոցի վրա: Զեկույցը ապացուցում է, որ երեխաների երջանկությունը տարբեր է ՝ կախված տարիքից: Այսպիսով, 10-13 տարեկանների 13%-ը իրենց դժբախտ են զգում արտաքին տեսքի պատճառով, սակայն աղջիկների մոտ դա ավելի վառ արտահայտված է, քան տղաների: Մանրամասներն այստեղ