Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սոյուզ 2015»-ը կանցկացվի Հայաստանում

Հասարակություն
13

«Սոյուզ 2015-Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքը` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նախատեսված է անցկացնել հաջորդ տարի Հայաստանում՝ Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։ Հիշեցնենք, որ այս տարի՝ օգոստոսի 16-ից 31-ը «Սոյուզ 2014-Հաղթանակի ժառանգներ» հավաքը անցկացվել է Ղրղզստանի Հանրապետությունում։ Դրան մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը` վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ։ Վարժարանի սաներն ընդգրկվել են տարբեր պետությունների ներկայացուցիչներից համալրված հավաքական դասակներում և իրենց թիմերի կազմում նվաճել են 11 ոսկե, 12 արծաթե և 12 բրոնզե մեդալներ: