A
A
Ի՞նչ տեղի կունենա ԱԺ-ում
Սեպտեմբերի 8-ից մեկնարկում է հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանը։ ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 145 հարց եւ միջազգային 25 պայմանագիր: ԱԺ առաջիկա՝ սեպտեմբերի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 125 հարց, միջազգային 23 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 8-11-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 8-ի նիստում: ԱԺ աշխատանքներին դուք կարող եք հետեւեք «Ա1+»-ի ինտերնետային հեռարձակմամբ՝ սեպտեմբերի 8-11-ը, ժամը 12-ից սկսած։