A
A
Պորոշենկոն և ռուսամետ անջատականների առաջնորդները հայտարարել են ժ19-ից հրադադարի մասին. Ազատություն
Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկել են Կիևի իշխանությունների և ռուսամետ ապստամբների ներկայացուցիչների բանակցությունները՝ Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող բախումները դադարեցնելու և հակամարտությունը կարգավորելուն ուղղված քայլեր մշակելու շուրջ: Բանակցություններին մասնակցում են նաև Ռուսաստանի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցիչները: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և ռուսամետ անջատականների առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են հրադադար կնքել, եթե համաձայնություն ձեռք բերվի արդեն հինգ ամիս շարունակվող հակամարտության կարգավորման հարցում: Ավելին՝ այստեղ