Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Սաղաթելյանն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը

Քաղաքականություն
Arman-Saghatelyan1

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ սեպտեմբերի 2-ի հանդիպմանը՝ գրելով. «Բաքվում Էրդողանը` Ալիևի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»: Հիշեցնենք, Էրդողանը Բաքվում հայտարարել էր, թե Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության կարգավորումից հետո: «Դա պետք է քաջ գիտակցել»,- շեշտել էր Էրդողանը։