Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագաթնաժողովի օրակարգում Ուկրաինայի հարցն է

Քաղաքականություն
140904064251_nato_summit_final_preparations_624x351_getty

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, ինչպես եւ սպասվում էր, հավանության կարժանանա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խումբ ստեղծելու մասին որոշումը։ Խմբում կլինի մի քանի հազար մարդ, ովքեր կպաշտպանեն Արևելյան Եվրոպայի երկրները ռուսական հնարավոր ագրեսիայից։ Պաշտոնական Մոսկվան արդեն հայտարարել է, որ այս որոշումը կդիտարկի որպես սպառնալիք իր երկրի ազգային անվտանգությանը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի օրակարգում հիմնականում Ուկրաինայում տիրող իրավիճակն է։ Գագաթնաժողովի սկսվելուց առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնին, ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամային, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Իտալիայի եւ Գերմանիայի նախագահներին՝ իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին, երբ խոսել են հրադադարի հնարավորության շուրջ։ Ամբողջական հոդվածը՝ այստեղ