Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Ռուսաստանում էշեր չեն մնացել». քաղաքագետ (տեսանյութ)

Առանց Լեռնային Ղարաբաղի Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը չի զարմացնում եւ չի մտահոգում մոսկվայաբնակ հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին։ «Գուցե մեկնումեկը կարող է ինձ ցույց տալ մի թուղթ, որի վրա գրված է. որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է։ Ոչ մենք համարում ենք, որ նա Հայաստանի մասն է, ոչ էլ ճանաչում ենք, որպես անկախ պետություն»,- ասաց քաղաքագետը։ Պարոն Միհրանյանը Երեւանում է Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպելու առիթով. թեման՝ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցությունն է, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց ուղիղ մեկ տարի առաջ; Քաղաքագետը միանշանակ կողմ է այդ անդամակցությանը։