A
A
«Գործող իշխանությունը կորցրել է իմունիտետը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄաքսային միություն մտնելով մեր կյանքը թանկանալու է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա` մեր տնտեսությունը ոչ մրցակցային է ու մոնոպոլիզացված, մեզ մոտ գները միշտ բարձանում են եւ այս ֆոնին ՄՄ մտնելով որեւէ դրական տեղաշարժ չի ակնկալվում. «Իշխանությունը մի դիրք է ընդունում, երբ չի փորձում որեւէ բան ասել: Ես նկատի չունեմ պետական գաղտնիքի մասին խոսելը, այլ գոնե տեղեկություն տրվի այն մասին, թե ինչ է նշանակում ՄՄ կամ ԵՏՄ անդամակցելը. բառակապակցություններով բաներ են ասում, սակայն իմաստային` ոչինչ: Օրինակ` մինչ օրս որեւէ բան չի ասվել սահմանների հետ կապված` մաքսակետ լինելու է, թե ոչ ԼՂՀ –ի հետ: Արդյունքում մենք ինֆորմացիայի պակաս ունենք, իսկ իշխանությունները մեզ խաբելու սովորույթ ունեն»: