Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը Բաքվում է. ԼՂ հարցը՝ օրակարգում. Ազատություն

Քաղաքականություն
erdogan

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Իմ այս այցի ընթացքում ես պարոն Ալիևի հետ կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մասնավորաբար` Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված հիմնարար լուծումների հնարավորությունը, - Ադրբեջան մեկնելուց առաջ` Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հատուկ նշեց թուրքական հանրապետության ղեկավարը: - Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարօրության հաստատումն է», - հավելեց Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Բաքվում նախատեսված բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև երկկողմ տնտեսական` նախևառաջ էներգետիկ ծրագրերին վերաբերող հարցերը: Բանակցությունների օրակարգում առանձին կետով է ընդգրկված նաև Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն ավարտին հասցնելու հարցը: Բաքու մեկնող թուրքական պատվիրակությունը պատկառելի կազմ ունի, դրանում ընդգրկված են կառավարության մի շարք անդամներ՝ այդ թվում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Սակայն Էրդողանի այս այցը մեկնարկում է թուրք-ադրբեջանական հարաբերություններում նկատվող որոշակի սառնության ֆոնին: Մանրամասներն այստեղ