Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր խաչը երեկ է իմացել մեկ շաբաթ առաջ գերեվարվածի մասին

Հասարակություն
Sargis-Ananyan

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը ադրբեջանական լրատվամիջոցներից է տեղեկացել , որ Նոյեմբերյանի քաղաքացի Սարգիս Նորիկի Անանյանը մեկ շաբաթ առաջ հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Ղազախ գյուղում։ «Մենք երեկ ենք տեղեկացել այդ մասին և արդեն դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին՝ գերու հետ հանդիպելու խնդրանքով։ Գործընթացը դեռ բանակցային փուլում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության աշխատակից Հասմիկ Գալստյանը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ 1961 թ. ծնված Սարգիս Անանյանը սահմանը հատել է օգոստոսի 26-ին։