Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը
Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկու նախագահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել են մի շարք հարցերի կապված տարածաշրջանային խնդիրների հետ: Առանձին քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
ՌԴ նախագահն առաջարկել է հանդիպման ընթացքում քննարկել «ցավալի հնացած խնդիրները», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։
Իր հերթին Ալիևը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում ձևավորվում է կայուն բազմամյա դրական դինամիկա։ «Մենք դիտարկում ենք Ռուսաստանին որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում։ Մենք վճռորոշ են տրամադրված՝ համագործակցության պոտենցիալն ավելացնելու հարցում»,- նշել է Ալիեւը։
Նա ևս կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկմանը, հակամարտություն, որն, նրա խոսքով, չափազանց երկար է ձգվել և լուծում է պահանջում։
