A
A
Համալիրի աշխատալիցները՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում մարզահամերգային համալիրի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց երեք ամսվա աշխատավարձը: Մարզահամերգային համալիրի աշխատակիցները վարչապետ Հովիկ Աբրահամյանից և մյուս պետական այրերից պահանջում են լուծում տալ իրենց խնդրին: Համալիրի աշխատակիցները պնդում են, որ ԴԱՀԿԾ-ն իրենց դուրս է հանել առանց որեւէ հիմնավորման։ Նրանք պահանջում են վերականգնել արդարությունը և վերադարձնել անօրինական կերպով առգրավված իրենց գույքը: