Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքերը հայկական հուշարձանների տակ գանձեր են որոնում (տեսանյութ)

Հասարակություն
unnamed

Արևմտյան Հայաստանում տարեցտարի ավերված հայկական եկեղեցիների և գերեզմանատների թիվն ավելանում է։ Այս մասին հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Նա վերջերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից և պատմում է, որ իրենք այցելել են Ոչխարանց գյուղ և տեսել, թե ինչպես է տեղի բնակչությունը քանդում այդ գյուղի հայկական գերեզմանատները՝ գանձ գտնելու նպատակով. «Նույնիսկ դիմափորները քանդվում են, ժայռերը՝ պայթեցվում»,- նշեց նա և ավելացրեց, որ թուրքական իշխանությունները մշտապես հայերի թողած գանձերի մասին լեգենդներ են հյուսել, և թուրքերը շարունակում են հայկական հուշարձանների տակ գանձեր որոնել։ Կարապետյանի տեղեկացմամբ՝ տեղի բնակիչները նաև հայտնել են, որ թուրքական իշխանությունները թողնում են քանդել հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները։ Հուշարձանագետի խոսքով՝ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող խումբը Արևմտյան Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում շատ նոր բացահայտումներ է կատարել. «Շատ հետաքրքիր հուշարձաններ արձանագրվեցին, հատկապես՝ Կարսի և Սարիղամիշի շրջաններում: Դրանք հիմնականում եկեղեցիներ են կամ վանքեր, գնալով գերակշռում են դիմափոր հուշարձանները: Իսկ ավելի մեծ թիվ կազմող քարաշեն կառույցների թիվը պակասել է, մնացել են միայն դրանց հետքերը», - ասաց Սամվել Կարապետյանը։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը շուտով կհրատարակի «Հայաստանի պատմություն՝ հայրենիքի 10.000 բնակավայրերի մասին» 36 հատորյա գրքաշարը։