A
A
400-500 քմ խատածածկ տարածք է այրվել
Այսօր ժամը 10:10-ին Սիսիանի հրշեջ-փրկարար ջոկատ ահազանգ է ստացվել, որ Շաքե գյուղում խոտածածկ տարածք է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կատարվել է նախ հրդեհաշիջում, այնուհետեւ կրակը մեկուսացվել եւ մարվել է: Այրվել է մոտ 400-500քմ խոտածածկ տարածք, որը լուրջ սպառնալիք էր մի քանի մետր այն կողմ ամբարված մոտ 2000 հակ խոտի եւ անասնագոմի համար: Միայն հուլիս ամսին Սիսիանի հրշեջ-փրկարար ջոկատ խոտածածկ տարածք հրդեհվելու մասին 3 ահազանգ է ստացվել: Արմեն Հովակիմյան, Սիսիան