Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեպատիտ C-ի բուժումը Հայաստանում անհնարին է (տեսանյութ)

Հասարակություն

115 հազար մարդ մեր երկրում կրում է Հեպատիտ C վիրուսը, ինչն ազգաբնակչության ընդհանուր թվի մոտ 4 տոկոսն է։ Սրանք առողջապահության նախարարության հրապարակած թվերն են, որոնց փոքր-ինչ թերահավատորեն են վերաբերվում «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ներկայացուցիչները։ Չհավատալու հիմնական պատճառն արդյունավետ մոնիտորինգի բացակայությունն ու հետազոտության համար նախատեսված բարձր սակագներն են, ինչն էլ շատ դեպքերում ստիպում է մարդկանց չօգտվել դրանից։ Արդյունքում ունենում ենք հազարավոր թաքնված վիրուսակիրներ, որոնք ամեն վայրկյան իրենց հերթին վտագի են ենթարկում մյուսներին։ Իրենց հիվանդության մասին քաջատեղյակ վիրուսակիրները բարձրաձայնում են՝ բուժում ստանալն անհնարին է։