Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր դեպքում ցանցային ԶԼՄ-ները կմտնեն միջազգային շուկա (տեսանյութ)

Հասարակություն
5d91903140023233a5215c6fb04ceaaf

Կարո՞ղ են արդյոք հայաստանյան ցանցային լրատվամիջոցները մտնել միջազգային շուկա։ Դա հնարավոր է, եթե լավ պատկերացնեն այդ շուկայի միտումները. ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Ըստ նրա՝ շատ կարեւոր է օգտագործել ամենաժամանակակից տեխնոլոգիաները և լուծել լեզվական խնդիրները։ Ցանցային հնարավորությունները թույլ են տալիս դուրս գալ լայն տեղեկատվական դաշտ՝ չսահմանափակվելով միայն մեկ երկրի լսարանով։ Այս առումով հեռանկարները բավական մեծ են՝ համոզված է Երեւանի մամուլի ակումբի նախագահը։ Բայց այստեղ առաջ են գալիս լեզվական խնդիրներ. պիտի ապահովես որակյալ օտար լեզու քո արտադրանքի մեջ, եւ եթե դա ստացվի, հայաստանյան լրատվամիջոցները կարող են մտնել միջազգային շուկա։ Սա այն հնարավորությունն է, որ չեն կարող ձեռք բերել ավանդական լրատվամիջոցները։