Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիլարի Քլինթոն. Ո՞վ ուներ այդպիսի զինատեսակ. «Սիվիլնեթ»

Քաղաքականություն
5951906aa0a4142604042a0703c738d8

Աշխարհի տարբեր երկրների քաղաքական գործիչներ հայտարարություններ են արել Malaysia Airlines ընկերության օդանավի կործանման հետ կապված: Համաշխարհային առաջնորդները պահանջում են միջադեպի ամբողջական և անկախ միջազգային հետաքննություն: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռուստատեսային հարցազրույցում նշել է. «Առաջին հերթին ես կհարցնեի՝ ով կարող էր հարվածել այդ ինքնաթիռին: Ո՞վ ուներ այդպիսի զինատեսակ. ակնհայտ է, որ դա հակաօդային պաշտպանության հրթիռ էր: Ո՞վ էր տիրապետում այն կիրառելու հմտություններին: Ուկրաինայի իշխանություններն անմիջապես մեղադրեցին ահաբելիչներին: Այդպես են նրանք անվանում ռուսամետ ապստամբներին: Ամեն ինչից դատելով՝ մտավախություններն աճում են, որ վթարն իսկապես անջատողականների ձեռքի գործն է: Դա ապացուցելու համար անհրաժեշտ է քրեագիտական փորձաքննություն: Եթե ասվածն ապացուցվի, ուրեմն զենքը մատակարարվել է Ռուսաստանի կողմից»: Քլինթոնը նաև կոչ է արել Եվրոպային համապատասխան արձագանք տալու տեղի ունեցածին, քանի որ կործանված Boeing-ի զոհերը հիմնականում Եվրամիության քաղաքացիներ են եղել: Հուլիսի 17-ին Ուկրաինայում` Ռուսաստանի սահմանից 60 կմ հեռավորության վրա կործանվել է Boeing 777 քաղաքացիական օդանավը: Զոհվել են ինքնաթիռի բոլոր 283 ուղևորներն ու անձնակազմի 15 անդամները: Զոհված ուղևորների մեջ ՀՀ քաղաքացիներ չեն եղել:   Մանրամասները «ՍԻՎԻԼՆԵԹ»-ում