A
A
«Բոինգ -777»-ի կործանման մեղավորները. կարծիք
ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով՝ Մալայզիական ավիաուղիների ինքնաթիռի կործանման մեղավորը մեկը չէ։ «1. Ամենամեղսակիցը Ռուսաստանն է՝ բուն կատարողը՝ բութ գործիքը, հրթիռով թիրախ էին ընտրել ռազմատրանսպորտային ԻԼ-76-ին , բայց չգիտես ինչու դիպավ քաղացիական Բոինգ-777-ին: 2. Ուկրաինայի մեղքը նրանում է, որ չի հայտարարել Դոնեցլի Լուգանսկի շրջանները ռազմական գործողությունների ընթացքում քաղավիացիայի համար փակ օդային տարածք: 3.1 Eurocontrol, 3.2 ICAO, որ իմանալով հանդերձ, չեն կանխարգելել այդ օդային երթուղու շրջանցումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շահեն Պետրոսյանը: Ամստերդամից Կուալա–Լուպուր թռչող ինքնաթիռը կործանվել է երկու օր առաջ։