A
A
Անձը չպարզված քաղաքացու դի՝ ջրանցքում
Հուլիսի 19-ին, ժամը 07.09-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ ջրանցքում, հայտնաբերվել է ջրահեղձված տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ստորին Հրազդան ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։