Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գումարներն իրար մեջ ուտում են, գործերն էլ՝ փակում» (տեսանյութ)

Հասարակություն
dat-1

Իրենց անշարժ գույքից զրկված մի խումբ քաղաքացիներ այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացրին հերթական բողոքի ակցիան։ Նրանք հանդիպում էին պահանջում ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։ Իր հողերը կորցրած Արմենուհի Հարությունյանն արդեն տասը տարուց ավելի չի կարողանում վերականգնել իր իրավունքները. «Կադաստրային փաստաթուղթը երեք տեսակի չի լինում, բացահայտ խաբեություն է։ Գումարներն իրար մեջ ուտում են, գործերն էլ՝ փակում։ Ո՞ւր է դատախազությունը, ինչո՞վ է զբաղվում, ամոթ չե՞ք անում դուք»։ Մի քանի ժամ սպասելուց հետո, քաղաքացիներին այդպես էլ ՀՀ Գլխավոր դատախազը չընդունեց, մասնակիցները դիմելով դատախազին՝ասում էին. «էս ի՞նչ մաֆիա է ներքեւում, ինչո՞ւ չեն թողնում, որ Ձեզ տեսնենք, իջեք ներքեւ՝ խոսենք»։ Միայն վերջում թույլատրվեց, որ քաղաքացիները հերթագրվեն ու սպասեն, թե երբ իրենց կընդունի Գեւորգ Կոստանյանը։