Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկի դստերը գտել են առաստաղի գերանից կախված. «Ցայգ»

Հասարակություն
1405687784_kaxvac

Շիրակի մարզի Գետափ համայնքում առաստաղից կախված վիճակում հայտնաբերվել է նույն համայնքի բնակիչ, 23 ամյա Անուշիկ Գարեգինի Զաքարյանի դին: Ըստ համայնքապետ Գոռ Ստեփանյանի, Զաքարյաններն ապրել են սոցիալապես անբարենպաստ պայմաններում, ընտանիքի անդամները, մեծամասամբ Անուշիկը, մոմեր և սրբապատկերներ էին վաճառում ինչպես Գետափում, այնպես էլ Գյումրիում և Արթիկում: Աղջկա եղբայրը հուլիսի 10-ին զինվորական ծառայության է մեկնել: Դեպքից երկու օր առաջ Անուշիկի մայրն ու փոքր եղբայրը գնացել են Նուբարաշեն` զինվորին տեսության: Անուշիկը մնացել է տանը մենակ: Երբ մայրն ու եղբայրը վերադարձել են տուն` աղջկան գտել են տան փայտե ծածկի գերանից կախված: Ավելին՝ այստեղ