Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում են գտնել իրենց ստուկաչներին». Ք. Խանումյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
21.03.1

Տեղեկատվական աղբյուրի բացահայտում պահանջելը իշխանությունների կողմից ճնշում է թե լրատվամիջոցի եւ թե նրան ինֆորմացիա տրամադրողի վրա՝ համոզված է փաստաբան Արա Ղազարյանը։ Նա հիշեցնում է՝ դա կարող է հանգեցնել հանրային շահի խախտման։ «Որովհետեւ աղբյուրի բացահայտումը հանգեցնելու է ինքնին սառեցնող ազդեցության բոլոր լրատվական աղբյուրների, եւ նրանք սկսելու են պասիվ գործել, որովհետեւ կարող են բացահայտվել՝ սկսած հասարակական պարսավանքից մինչեւ շանտաժներ եւ այլն։ Այսպիսով՝ նրանք կքչացնեն լրատվության տրամադրումը, լրատվամիջոցը չի տա տեղեկատվություն, վերջնական հաշվարկով կտուժի սպառողը, հանրությունը»,- ասում է փաստաբան Արա Ղազարյանը։ Սկզբնաղբյուրի բացահայտման պարտադրանք վերջերս ստացավ երկու լրատվամիջոց՝ «Հրապարակ» օրաթերթն ու «ilur.am» կայքը։ Այս լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր՝ Ռաֆայելի նկատմամբ։ Շիրակի ոստիկանապետը հերքել էր լուրը։ Առաջին ատյանի դատարանը, առանց լրատվամիջոցներին տեղեկացնելու, նրանց պարտադրել է բացահայտել իրենց սկզբնաղբյուրը։ «Կոպիտ ասած՝ գողական վարք են դրսեւորում ու ուզում են իբր թե գտնել իրենց ստուկաչներին»,- մեկնաբանում է «ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը։ «Օրենքը ասում է, որ պետք է բացահայտվի, երբ ծանր հանցագործության մասին է խոսքը, եւ երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում։ Այս կետերի պահանջները տվյալ դեպքում բացակայում են»,- սա էլ «Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանի պարզաբանումն է։ Ավելին՝ տեսանյութում