Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Հասարակություն
b2c99bd7eebde4121eae153146d6e449

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն