Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էյր Արմենիա»-ն Ուկրաինայի տարածքով թռիչքներ չունի

Կարևոր լուրեր Հասարակություն
1111

Հայկական ավիափոխադրող «Էյր Արմենիա» ընկերությունը իր չվերթներն իրականացնելու է նույն գրաֆիկով։ Երեկ ռուս-ուկրաինական օդային սահմանին տեղի ունեցած դեպքերը չեն ազդել ընկերության գործունեության վրա։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին ընկերությունից, իրենք Ուկրաինայի տարածքով թռիչքներ չեն իրականացնում։ Հիշեցնենք, որ երեկ ռուս-ուկրաինական սահմանին վթարի է ենթարկվել Մալազիական ավիաուղիներին պատկանող մարդատար ինքնաթիռը։ Ամստերդամից Կուալա- Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղել է 280 մարդ, ևս 15-ը սպասարկող անձնակազմի անդամ են եղել։ Ուկրաինայի տարածքով թռիչքները դադարեցնելու որոշում են կայացրել գերմանական Lufthansa, ֆրանսիական Air France, ռուսական Аэрофлот , Трансаэро եւ թուրքական Turkish Airlines ավիաընկերությունները: