Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները փող են ստացել

Կարևոր լուրեր Հասարակություն
nairit

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ են ստացել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին նաիրիտցիները երթով գործարանի մոտից շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ գործադիր մարմնի նիստն էր ընթանում։ Նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել էր նրանց եւ խոստացել մեկ ամսվա աշխատավարձ վճարել։ Հովիկ Աբրահամյանը նաեւ խոստացել էր մինչեւ օգոստոս ամսվա վերջ ծանոթանալ «Նաիրիտ»-ի խնդրին եւ պարզաբանումներ մտցնել, թե ովքեր են մեղավոր, որ երբեմնի հսկա գործարանը ներկա պահին գտնվում է խղճուկ վիճակում։ Գործարանը իր աշխատակիցներին 17-ից 18 ամսվա աշխատավարձ է պարտք։ Ի դեպ, նաիրիտցիներին այսօր ոչ պակաս հետաքրքրում է գործարանի հետագա ճակատագիրը՝ երբ է այն վերագործարկվելու։