Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանի գործով վճիռը՝ քիչ անց

Հասարակություն
վօլօդ

Քիչ առաջ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լեւոն Ավետիսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու ։ Մինչ այդ, ըստ մեղադրական եզրակացության խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանը իր վերջին խոսքում նշեց, որ ինքը մեղավոր չէ, որ այստեղ է այս ռեժիմի ու համակարգի պատճառով։ Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ իրեն գործարք են առաջարկել՝ հետագայում չպայքարելու դիմաց ազատ արձակել, սակայն նա չի համաձայնել. «Ես պայքարելու եմ՝ ինչ ուզում են, թող անեն»։ Նրա մարտական ընկերները եւ դահլիճում հավաքվածները նրան ճանապարհեցին «հերոս-հերոս» վանկարկելով։