A
A
Լեւոն Հայրապետյանին կալանավորեցին (տեսանյութ)
ИТАР-ТАСС –ը հայտնում է, որ Մոսկվայի Բասմանի դատարանն արտոնել է գործարար Լևոն Հայրապետյանին կալանքի տակ առնել։ Հիշեցնենք՝ Լեւոն Հայրապետյանին կասկածում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեջ: Դատարանը բավարարել է հետաքննող կողմի միջնորդությունը և Հայրապետյանի նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրել կալանքը՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտնել է դատարանի մամլո քարտուղար Աննա Ֆասդեևան: Այս քրեական գործի շրջանակներում դատարանը կալանք է դրել նաև «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որը գնահատվում է ավելի քան 300 միլիոն ռուբլի: