Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սմբատ Ցականյան՝ դիվերսիայի զոհը. «Սիվիլնեթ»-ի անդրադարձը (տեսանյութ)

Քաղաքականություն
cakanyan

Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին հողին հանձնեցին Քարվաճառի գյուղերից մեկում` իր պապի կողքին: Անդրադարձել է «Սիվիլնեթը»։ Ցականյանների ընտանիքը Ադրբեջանի Չարդախլու գյուղում տունը կորցնելուց հետո նոր տուն և ապագա էր կառուցում Արցախի Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ գյուղում: ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը զրուցել է Ցականյանների և նրանց հարազատների հետ: