Նիկոլ Փաշինյանը օֆշորի առիթով հիշեց Սերժ Սարգսյանի խոսքերը. Առավոտ
«Ի՞նչ է նշանակում անակնկալներ մատուցել: Ինը միլիոն դոլարի անակնկա՞լ են մատուցում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օֆշորի գործով կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի հայտարարություններին: Հիշեցնենք, որ Յուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե «Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով»: Ըստ Նիկոլ Փաշինյանի` անակնկալ կլիներ այն, երբ Աշոտ Սուքիասյանը մի գեղեցիկ գրիչ նվիրեր վարչապետին, կամ գար ու ասեր, որ 50 միլիոն դոլարի ներդրում անող գործարար է բերել Հայաստան, որը նոր գործարան պիտի մատուցի: Շարունակելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բայց մարդու անձնական ինը միլիոն դոլարը բաժանել երեք մասի և երեք միլիոն դոլարի անակնկա՞լ անել, նման բան անո՞ւմ են»: Նիկոլ Փաշինյանը Աշոտ Սուքիասյանի` Նավասարդ Կճոյանին և Տիգրան Սարգսյանին նվեր մատուցելու փաստը համարում է կոռուպցիոն դրսևորում ու հիշում Սերժ Սարգսյանի խոսքերը. «Հիշում եք, չէ, Սերժ Սարգսյանը գոմեշի մսի գործով ասում էր` չեմ հասկանում` ոնց է, որ պատվիրատուն մատակարարից պարտք է վերցնում: Միշտ էլ այդպես է լինում: Մեկը պարտք է վերցնում, մյուսը նվեր է մատուցում, երրորդը անակնկալ մատուցում: Դա հենց կոռուպցիա է կոչվում: Այդ ո՞վ է ասում` այ ես հիմա ձեզ կաշառք եմ տալու, կամ ես հիմա ձեզ ատկատ եմ տալու: Անունները չեն ասում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ