Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Եվրոպական հաձնաժողովի նախագահին

Պաշտոնական
5743_b

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահին մաղթել է ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ: «Եվրոպական Միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչը մենք մեծապես գնահատում ենք: Վերահաստատում եմ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը»,-ասված է շնորհավորական ուղերձում: