Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղմկահարույց սպանություն Թբիլիսիում

Քաղաքականություն
6erosiii

Թբիլիսիում՝ սեփական ավտոմեքենայում,  հայտնաբերվել  է «Ռուսթավի2» հեռուստաընկերության նախկին տնօրեն Էրոսի Կիցմարիշվիլիի դին։ Նույն մեքենայում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ։ Շրջանառվում են ինչպես սպանության, այնպես էլ ինքնասպանության վարկածները։ Նա վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր Ռուսթավիի քաղաքապետի թեկնածու, եղել է ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպանը։ «Ա1+»-ը ցավակցում է Էրոսի Կիցմարիշվիլիի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։ Նրա ղեկավարության օրոք «Ա1+»-ը սերտորեն համագործակցում էր «Ռուսթավի2»- ի հետ։