Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վստահ եմ, որ ճիշտ իրավական գնահատական կտրվի. Գ. Կոստանյանը՝ դիվերսանտների մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg-kostanyan

«Դա ԼՂՀ տարածքն է եւ ՀՀ իրավապահ մարմինները չունեն որեւէ իրավասություն, ինչքանով ես տեղյակ եմ` արդեն հարուցված է քրեական գործ այդ փաստի կապակցությամբ, եւ ձերբակալված անձինք կան»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ հարցին ի պատասխան, թե ՀՀ գլխավոր դատախազությունը ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՀ-ում հայտնված դիվերսանտների հարցում: Հիշեցնենք, որ Քարվաճառի ուղղությամբ օրեր առաջ դիվերսիոն գործողություններ էին իրականացվել հակառակորդի կողմից: Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, թե դիվերսանտներից մեկը տարիներ շարունակ ՀՀ-ում առեւտրով է զբաղվել, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց, որ նման տեղեկության չի տիրապետում. «Կարծում եմ՝ այդ բոլոր հարցերի պատասխանները ԼՂՀ-ում իրականացվող նախաքննության ընթացքում վստահաբար կպարզվեն»,-ասաց նա: Հարցին, թե ըստ իրեն՝ արդյոք Ադրբեջանին կհաջողվի՞ ՀՀ-ում ձերբակալված անձանց որպես ռազմագերի ներկայացնել, Կոստանյանը պատասխանեց. «Հետեւյալը ասեմ՝ եթե չեմ սխալվում, ԼՂՀ-ն դեռեւս 2001 թվականին վավերացրել է պատերազմի չորս կոնվենցիաները. վստահ եմ, որ ԼՂՀ իրավապահ մարմինները կարողացել են հստակ տարանջատել՝ որն է գերի, որն է ռազմական հանցագործ, վստահ եմ, որ ճիշտ իրավական գնահատական կտրվի»,- եզրափակեց նա: