Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը հանդիպել են

Քաղաքականություն
c1719815c3b9891e40828f03f009003d

Հուլիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել երկրում տիրող համակարգային կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարումներին, արտագաղթի չնվազող տեմպերին, ընտրությունների շարունակական կեղծման ավանդույթին` դրանք համարելով Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներ: Առաջին Նախագահը անդրադարձել է նաև ոչ իշխանական Քառյակի համագործակցությանը, մասնավորապես իշխանություններին ներկայացված 12 պահանջներին, ինչպես նաև Քառյակի առաջիկա անելիքներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցությանն և անվտանգությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության առաջին քարտուղար Քրիստոֆեր Անդերսոնը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:   ՀԱԿ