A
A
Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը բարելավվում է
Հուլիսի 11-ին Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված 37 ամյա Կարինե Դավթյանի առողջական վիճակը բարելավվում է։ Այս մասին այսօր նշեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Օրվա մեջ մի քանի ժամ անգամ առանց ապարատի է շնչում»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի: Իսկ փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել Կարինե Դավթյանը: