Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվերսանտները պատասխան են տալու. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
e18bf58dda285f7796bf1fc1db07c850

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երախտապարտ է լրագրողներին, որ փորձում են միշտ իրեն առաջին գիծ ուղարկել եւ առաջին գծում զինվորի կողքին լինել։ Այս մասին նա հայտարարեց այն ժամանակ, երբ դիվերսիոն խմբին վնասազերծելու հետ կապված հարց հնչեց։ «Ընդ որում հակառակորդի բանակի ղեկավարությունը նաեւ օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին։ Մեր օրենքներին համապատասխան հանցագործություն են կատարել եւ ԼՂՀ իրավապահ մարմիններն այսօր այդ խնդրի շուրջ քրեական գործ են հարուցել։ Նրանք պատասխան կտան եւ մեր օրենքների, եւ միջազգային նորմերի պահանջների համաձայն»,-այսօր հայտարարեց Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել, եւ առաջին գծում լարվածություն ստեղծել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մեկ անգամ եւս ընդգծել է, որ հայերը չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված մտնել պատերազմի մեջ։ «Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ եւ Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել, ունեցել է հաջողություններ, հաղթանակ է տարել, հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա՝ միակողմանի հաջողություններ, միակողմանի զիջումներ ունենալով։ Ես բազմիցս ասել եմ` երկխոսությունը եւ վստահության մթնոլորտի ձեւավորումն է այն միակ ճանապարհը, որով կարող ենք ԼՂՀ խնդիրը լուծել»,- եզրափակել է Սեյրան Օհանյանը։