Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ ամիս ջրից զրկված անապահով ընտանիքների խնդիրը լուծվեց

Հասարակություն
6f44a22c7f62d0ec3ed82ad49f8c8896

Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում գտնվող կացարանի բնակիչներն «Ա1+»-ի ռեպորտաժից  հետո ջուր են ստացել։ Այս մասին հաղորդեց բնակիչներից Թամարա Սանթրոսյանը, նա նշեց, որ երեկ իրենց ջուր են տվել. «Խնդիրը եղել է փողոցի ներքևի հատվածում, փորեցին-ստուգեցին և պարզեցին, որ խողովակաշարը վնասված էր»,- տեղեկացրեց տիկին Սանթրոսյանը։ Հիշեցնենք, որ մինչ այս բնակիչները ահազանգել էին, թե շուրջ մեկ ամիս է խմելու ջուր չունեն։ Նրանք ստիպված հարակից շենքերի ցայտաղբյուրներից էին ջուր հայթայթում։ Կացարանում բնակվում է շուրջ 21 անապահով ընտանիք՝ ծայրահեղ պայմաններում։ Ջրից զրկված էր նաև խճուղում գտնվող Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջը։