Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավել վտանգավոր է տեղական ձմերուկը, քան ներկրվածը (տեսանյութ)

Հասարակություն
large

«Եթե ինչ-որ մեկը ունենում է փորլուծություն ինչ-որ բույսից, դա դեռ չի նշանակում , որ դրա մեջ պեսցիտիտներ և նիտրատներ կան»,- սննդամթերքի անվտանգության ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը այսպես է մեկնաբանում ամառային թունավորումների դեպքերը։ Նրա կարծիքով՝ մարդիկ սխալ սննդակարգ ունենալուց են տուժում, և ոչ թե բանջարեղենից։ Պարոն Նիկոյանը վստահեցնում է, որ Հայաստան ներկրվող բանջարեղենի նիտրատների և պեսցիտիտների մնացորդային քանակությունը ստուգվում է և միայն ՀՀ օրենսդրության գործող պահանջներին համապատասախանելուց հետո է մթերքը վաճառվում։ «Վերջերս մենք մոնիտորինգ անցկացրեցինք Հայաստանում աճող բանջարեղենի շրջանում։ Պատկերը բավականին լավ է, նիտրատների որոշակի քանակ հայտնաբերվեց միայն ձմերուկի մեջ։ Ասեմ, որ մենք ձմերուկ ենք ներկրում նաև Բրազիլիայից, Իրանից, Վրաստանից և Թուրքիայից, և ոչ մի ավելորդ քանակությամբ հավելանյութեր չենք հայտնաբերել դրանց մեջ»,-տեղեկացրեց նա։