Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրամանատարը չի բացառում պատերազմը (տեսանյութ)

Քաղաքականություն
7603f981442a37b3be25afc674418955

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը չի բացառում հայ- ադրբեջանական պատերազմի վերսկսումը։ Նրա խոսքով՝ այս պահին Ադրբեջանի նախագահ Ալիեւը դժվարին կացության մեջ է հայտնվել. «Ալիեւը հասկանում է, որ եթե պատերազմ սկսեց եւ չկարողացավ հաղթել, կորցնելու է իր իշխանությունը եւ ամեն ինչ»,- ասաց նա: Ազատամարտիկի խոսքով՝ պատերազմը կայծակնային է լինելու եւ ավարտվելու է քսան կամ երեսուն օր հետո: «Հայ ժողովուրդը զենքով ման գա, զենքով քնի եւ դուրս գա, դա պետք է լինի այնքան ժամանակ, երբ խոցը, որի անունն է Ադրբեջան, մեր մարմնից դուրս գա»,- ասաց ազատամարտիկը: Ըստ նրա՝ մեզ միայն լավ կազմակերպիչ է պետք եւ կրկնակի, եռակի, քառակի ամրացնել դիրքերը, որ զինվոր չզոհվի: Իսկ վերջում նա բոլորին հիշեցրեց, որ նորմալ մարդը պատերազմ չի ցանկանում. «Մահ, կռիվ, պատերազմը անգամ հաղթողի համար է պարտություն»: Իսկ Ադրբեջանը նրա խոսքերով, մեզ համար վտանգ չի ներկայացնում: Մենք ինքներս մեզ համար ենք վտանգ ներկայացնում, քանի որ ավելի շատ խոսում ենք, քան գործ անում: