Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հանդիպել է մահացած զինվորների ծնողներին

Հասարակություն
Mahacac_zincarayokhneri_cnokhner1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին: Կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ: Հանրապետության վարչապետը խոստացել է մահացած զինվորների ծնողներին՝ իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բարձրացված հարցերի պարզաբանմանը: