Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալիրը որեւէ մեկը չի ցանկանում գնել

Հասարակություն
2f3caa5ca1afcd48b7599f1681f3d806

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 4-րդ անգամ հայտարարված աճուրդին թեեւ մնացել է մեկ օր, սակայն որեւէ առաջարկ չի ներկայացվել։ Համալիրի համար մեկնարկային գին է սահմանվել 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ։ Աճուրդի վերջնաժամկետը հուլիսի 14-ն է։ Հիշեցնենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն» առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` 19 350 000 000 դրամ մեկնարկային արժեքով, սակայն հայտերի ընդունման համար սահմանված 10 օրվա ընթացքում ոչ մի առաջարկ ԴԱՀԿ-ն չէր ստացել: Երկրորդ աճուրդը հայտարարվել էր հունիսի 2-ից մինչև 12-ը` արդեն շուրջ 17 մլրդ դրամ արժեքով: Ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ աճուրդի ժամանակ որեւէ գնորդ չէր հայտնվել։ Յուրաքանչյուր աճուրդի ժամանակ Համալիրի գինը իջնում է 10 տոկոսով։ Իսկ Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը համոզված է, որ որեւէ առաջարկ չի ներկայացվելու, քանի որ գործը գտնում է դատարանում։