Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են զոհվածի եւ վիրավորի անունները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b3e5af041f2e8ab1fabd43b0f9cb1cd4

Երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում  գրել ՊՆ խոսնակ մամլո ծառայությունը։