Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը պահանջում է Սարգսյանի հրաժարականը

Քաղաքականություն
b87c6b10a57ca5ff098e40ebeaea5919

Սերժ Սարգսյանը իր թիմով պետք է հրաժարական տա, քանի որ իր թիմը ձախողել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Նրա խոսքերով՝ սակայն հրաժարականը էապես պետք է տարբերվի 1998 թ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից, երբ նույն քաղաքական թիմը «խաղացողների» փոխարինում կատարեց։ Պարույր Հայրիկյանը կարծում է,որ եվրոպամետ ուժերը պետք է իշխանության գան։ Նա պնդում է՝ երկիրը կարող է ղեկավարել նաեւ ինքը։ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության ձգձգումը կապեց նրա հետ, որ մեր երկիրն այս պահին Ռուսաստանին պետք չէ։ «Հայաստանին իրենք որպես մանրադրամ են դիտում։ Մեր իշխանությունները Հայաստանը հասցրել են մանրադրամի»,- նշեց նա։